Կենսաքիմիական թեստեր

Ազատ բետա-ԽԳ (β-HCG free)

Չզեղչված գինը՝ 7000 դրամ

Հղիության սքրինինգ

Ի՞նչ է մարդու խորիոնային գոնադոտրոպինի ազատ բետա ենթամիավորը

β-HCG free-ն օնկոլոգիայում և մանկաբարձության մեջ կիրառվող հետազոտություն է։

β-HCG free-ն ուռուցքաբանության ոլորտում տրոֆոբլաստիկ և տեստիկուլյար նորագոյացությունների մարկերն է, իսկ պրենատալ ախտորոշման մեջ՝ բիոքիմիական մարկեր, որն օգտագործվում է հղիության 1-ին և 2-րդ տրիմեստրում տրիսոմիա 21-ի (Դաունի համախտանիշ) և տրիսոմիա 18-ի (Էդվարդսի համախտանիշ) ռիսկը գնահատելիս:

Ցուցումներ

  • տրոֆոբլաստիկ հիվանդությունների ախտորոշում և հսկողություն (խորիոկարցինոմա, խորիոնադենոմա)
  • ամորձիների ուռուցքների ախտորոշում
  • հղիություն, պտղի պրենատալ սքրինինգ
  • հղիության 1-ին տրիմեստրում՝ հղիության հետ կապված պլազմայի A սպիտակուցի (PAPP-A) հետ միասին 8-13-րդ շաբաթականներում պտղի քրոմոսոմային արատների հայտնաբերում
  • հղիության 2-րդ տրիմեստրում՝ ալֆա-ֆետոպրոտեինի (AFP) և ազատ էստրիոլի (E3-F) հետ միասին՝ 15-20-րդ շաբաթականներում
  • առանձնահատուկ ցուցումներ են համարվում հղի կնոջ՝ 35 տարեկանից բարձր տարիքը, անամնեզով ընտանիքում կամ մոտ հարազատների մեջ գենետիկ հիվանդությունների առկայությունը, հղիության վրա ազդող գործոնների (օրինակ՝ ճառագայթում) առկայությունը և այլն

Կենսանմուշ

β-HCG free թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին β-HCG free թեստի մասին: