Շճաբանական թեստեր

Արյան խումբ և ռեզուս (ABO Rh)

Չզեղչված գինը՝ 1500 դրամ

Արյան խումբ և ռեզուս

Ի՞նչ է արյան խումբը և ռեզուս պատկանելիությունը

Արյան խումբը գենետիկորեն ժառանգվող հատկանիշ է, որը բնական պայմաններում կյանքի ընթացքում մնում է անփոփոխ: Արյան խումբը ներկայացնում է էրիթրոցիտների АВO համակարգի մակերեսային հակածինների (ագլյուտինոգենների) որոշակի զուգակցություն:

Արյան խմբի ABO համակարգը կազմված է երկու խմբային էրիթրոցիտար ագլյուտինոգեններից (А և В) և երկու համապատասխան հակամարմիններից՝ պլազմայի α (հակա-А) և β (հակա-B) ագլյուտինիններից:

Վերոնշյալ երկու հակածինների և երկու հակամարմինների տարբեր զուգորդություններով էլ պայմանավորվում են արյան հետևյալ չորս խմբերը՝

  • O (I) խումբ՝ էրիթրոցիտների վրա բացակայում են խմբային ագլյուտինոգենները, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինինններ
  • А (II) խումբ՝ էրիթրոցիտները պարունակում են միայն A ագլյուտինոգեն, իսկ պլազմայում առկա է միայն β ագլյուտինոգեն
  • В (III) խումբ՝ էրիթրոցիտները պարունակում են միայն B ագլյուտինոգեն, իսկ պլազմայում առկա է միայն α ագլյուտինոգեն
  • АВ (IV) խումբ՝ էրիթրոցիտների վրա առկա են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազման ագլյուտինիններ չի պարունակում:

Գոյություն ունի նաև հակածինի երրորդ տեսակը, որը կոչվում է ռեզուս (Rh) գործոն: Դուք կամ ունեք այս հակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը Rh+ կամ ռեզուս-դրական տեսակի է) կամ էլ չունեք նույն հակածինը (որը նշանակում է, որ ձեր արյունը Rh- կամ ռեզուս-բացասական տեսակի է):

Այսպիսով, արյան 4 խմբերով և ըստ ռեզուսի 2 տեսակներով կազմավորվում է արյան 8 տեսակները:

  • I (Օ) Rh-դրական կամ I (Օ) Rh-բացասական
  • II (A) Rh-դրական կամ II (A) Rh-բացասական
  • III (B) Rh-դրական կամ III (B) Rh-բացասական
  • IV (AB) Rh-դրական կամ IV (AB) Rh-բացասական:

Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդե-սերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում։

Մարդկանց 40-50 %-ը ունի I (Օ) խմբի արյուն, 30-40 %-ը՝ II (A), 10-20 %-ը՝ III (B), իսկ 5 %-ը՝ IV (AB) խումբ։ Մարդկանց 85%-ի արյունը Rh+ է, իսկ 15%-ը՝ Rh-: Եթե հաշվի առնենք նաև ռեզուս (Rh) գործոնը, ապա ամենահաճախ հանդիպող արյան տեսակը I (Օ) Rh+ է, իսկ ամենահազվադեպը՝ IV (AB) Rh-:

Ցուցումներ

  • արյան փոխներարկման (տրանսֆուզիոն) համատեղելիության որոշում
  • նորածինների հեմոլիտիկ հիվանդություններ (ըստ АВO համակարգի մոր և պտղի արյան միջև անհամատեղելիության հայտնաբերում)
  • նախավիրահատական նախապատրաստում
  • հղիություն (բացասական ռեզուս-գործոնով հղիների նախապատրաստում և հսկողություն)

Կենսանմուշ

ABO Rh թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն:

Իմացե՛ք ավելին ABO Rh թեստի մասին: