Չզեղչված գինը՝ 7000 դրամ
Ի՞նչ է ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 15-3-ը
Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 15-3-ը (СА 15-3) ուռուցքային մարկեր է, որը նշանակվում է կրծքագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողության և բուժման արդյունավետությունը գնահատելու համար:
Ախտորոշիչ նշանակություն ունի ավելի շատ ժամանակի ընթացքում СА 15-3-ի մակարդակի փոփոխության դինամիկան, քան բուն եզակի թեստը: СА 15-3-ի մակարդակի բարձրացման արագությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հիվանդության պրոգրեդիենտային ընթացքի, մասնավորապես, մետաստազավորման մասին: Ախտադարձերի (ռեցիդիվ) կամ մետաստազների դեպքում СА 15-3-ի մակարդակի աճը կարող է գրանցվել կլինիկական նշաններն ի հայտ գալուց 6-9 ամիս առաջ:
Ցուցումներ
- կրծքագեղձի կարցինոմայի ընթացքի վերահսկում, վաղ ռեցիդիվների, մետաստազների հայտնաբերում և բուժման արդյունավետության գնահատում
- կրծքագեղձի քաղցկեղի և բարորակ մաստոպաթիայի միջև տարբերակիչ ախտորոշման անցկացում
Կենսանմուշ
СА 15-3 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին СА 15-3 թեստի մասին: