Իմունաբանական թեստեր

СА 19-9

Չզեղչված գինը՝ 7000 դրամ

Ուռուցքային մարկերներ

Ի՞նչ է ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 19-9-ը

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 19-9-ը (СА 19-9) համարվում է ենթաստամոքսային գեղձի (պանկրեասի) կարցինոմայի մարկեր:

СА 19-9-ն արտադրվում է ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի, ավելի հազվադեպ՝ ստամոքսի (այս ուռուցքների համար իր նշանակությամբ երկրորդ մարկերն է) և լյարդի ուռուցքային բջիջների կողմից:

Ցուցումներ

  • ենթաստամոքսային գեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում
  • ստամոքսի քաղցկեղի հնարավոր ռեցիդիվով հիվանդների հսկողություն՝ կարցինոէմբիոնալ հակածնի (CEA) հետ զուգակցված
  • հաստ աղու CEA-բացասական կարցինոմաներ

Կենսանմուշ

СА 19-9 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին СА 19-9 թեստի մասին: