Իմունաբանական թեստեր

CEA

Չզեղչված գինը՝ 6000 դրամ

Ուռուցքային մարկերներ

Ի՞նչ է կարցինոէմբրիոնային հակածինը

Կարցինոէմբրիոնային հակածինը (CEA) քաղցկեղների և դրանց մետաստազների մարկեր է:

CEA-ն հակածին է, որն արտադրվում է սաղմի և պտղի մարսողական խողովակի և ենթաստամոքսային գեղձի հյուսվածքների կողմից:

Արյան պլազմայում CEA-ի մակարդակի զգալի աճ հաճախ գրանցվում է կոլոռեկտալ ադենոկարցինոմաների դեպքում:

Ցուցումներ

  • ռիսկի խմբերի սքրինինգային հետազոտման ժամանակ ուռուցքների վաղ հայտնաբերում
  • կոլոռեկտալ քաղցկեղի, կրծքագեղձի, ստամոքսի և թոքերի չարորակ նորագոյացությունների ընթացքի հսկողություն, վաղ ռեցիդիվների հայտնաբերում և վիրաբուժական բուժման արդյունավետության գնահատում
  • С-բջջային կարցինոմայի ախտորոշում

Կենսանմուշ

CEA թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին CEA թեստի մասին: