Արյան ընդհանուր քննություն՝ 1000 դրամ, արյան ընդհանուր քննություն լեյկոֆորմուլայով և ԷՆԱ-ով՝ 2500 դրամ
Ի՞նչ է արյան ընդհանուր հետազոտությունը
Արյան ընդհանուր հետազոտությունն (ԱԸՀ, CBC) ընդհանուր առողջական վիճակի ստուգման ամենահաճախ նշանակվող լաբորատոր թեստերից է:
ԱԸՀ կարող է նաև օգնել որոշ հիվանդությունների ախտորոշմանը: Այս թեստին այլ կերպ անվանում են արյան ամբողջական հաշվարկ (CBC), քանի որ առաջին հերթին նշանակվում է՝ հաշվարկել արյան բջիջների տարբեր տեսակների քանակները: Արյան բջիջներն այլ կերպ կոչվում են նաև արյան ձևավոր տարրեր՝ ի տարբերություն արյան հեղուկ մասի՝ պլազմայի:
ԱԸՀ գլխավոր նպատակը արյան բջիջների կամ ձևավոր տարրերի քանակների մասին տվյալներ ստանալն է: Տարբերում են արյան բջիջների երեք տեսակ՝
- արյան կարմիր բջիջներ (էրիթրոցիտներ), որոնք իրականացնում են թթվածնի տեղափոխումը թոքերից դեպի հյուսվածքներ և ածխաթթու գազի տեղափոխումը հյուսվածքներից դեպի թոքեր
- արյան սպիտակ բջիջներ (լեյկոցիտներ), որոնք մասնակցում են վարակների դեմ օրգանիզմի պայքարին և իրենց հերթին լինում են 5 տեսակի՝
- նեյտրոֆիլները և մոնոցիտները մասնակցում են վարակների դեմ օրգանիզմի պայքարին
- էոզիոնոֆիլները և բազոֆիլները մասնակցում են օրգանիզմի ալերգիկ պատասխանին
- լիմֆոցիտները (T կամ B) արտադրում են հակամարմիններ և մասնակցում օտար օրգանիզմների, այդ թվում՝ բակտերիաների և վիրուսների դեմ օրգանիզմի պայքարին
- արյան թիթեղիկներ (թրոմբոցիտներ), որոնք հանդիսանում են արյան մակարդելիության առանցքային գործոններից մեկը:
ԱԸՀ մեջ մտնում են նաև մի շարք այլ ցուցանիշներ, օրինակ՝ հեմոգլոբին, որն արյան կարմիր բջիջներում պարունակվող և երկաթ պարունակող սպիտակուց է, որն անմիջականորեն իրականացնում է այս բջիջների կողմից թթվածինը կապելու և տեղափոխելու գործընթացները:
Ցուցումներ
- սքրինինգային և դիսպանսերային հետազոտություն
- վարակային հիվանդություններ
- սակավարյունություն (անեմիա)
- ընդհանուր թուլություն և հոգնածության զգացում
- արյունահոսություն կամ արյան մակարդելիության խնդիրներ
- թունավոր նյութերի ազդեցություն:
Կենսանմուշ
CBC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն:
Իմացե՛ք ավելին CBC թեստի մասին: