Չզեղչված գինը՝ քանակական՝ 4000 դրամ, կիսաքանակական՝ 2000 դրամ
Ի՞նչ է C-ռեակտիվ սպիտակուցը
C-ռեակտիվ սպիտակուցը (CRP) «սուր փուլի» սպիտակուց է, որը հանդիսանում է բորբոքումների, մեռուկացման (նեկրոզ) կամ վնասվածքի ժամանակ հյուսվածքների վնասման ամենազգայուն և ամենաարագ ցուցանիշը:
CRP-ի արձագանքը հաճախ նախորդում է կլինիկական նշաններին, այդ թվում՝ ջերմության բարձրացմանը (տենդ): Արյան պլազմայում CRP-ի մակարդակը բարձր կապվածության մեջ է հիվանդության ակտիվության և ախտաբանական գործընթացի փուլի հետ: CRP-ի մակարդակն արագ և բազմապատիկ անգամ բարձրանում է տարբեր բնույթի և տեղակայման բորբոքումների, մակաբուծային վարակների, տրավմաների և ուռուցքների ժամանակ, որոնք ուղեկցվում են հյուսվածքների բորբոքմամբ և մեռուկացմամբ (նեկրոզ):
Ցուցումներ
- կոլագենոզներ (բորբոքման ռեակտիվության և բուժման արդյունավետության որոշում)
- սուր վարակային հիվանդություններ
- ուռուցքներ
- քրոնիկ հիվանդությունների բուժման արդյունավետության վերահսկում (օրինակ՝ ամիլոիդոզ)
- աթերոսկլերոզով, շաքարային դիաբետով, շարունակական հեմոդիալիզի ներքո գտնվող և այլ հիվանդների մոտ սրտանոթային բարդությունների ռիսկի գնահատում
Կենսանմուշ
CRP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին CRP թեստի մասին: