Չզեղչված գինը՝ 10000 դրամ
Ի՞նչ է D-դիմերը
D-դիմերը (D-Dim) արյան մակարդուկի՝ թրոմբի առաջացման և ձևավորված թրոմբի տրոհման՝ ֆիբրինոլիզի մարկեր է:
D-դիմերի մակարդակը կարող է բարձրանալ մակարդելիության խթանմամբ ընթացող բազմաթիվ վիճակների ժամանակ՝ տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ, խորանիստ երակների թրոմբոզ, թոքային թրոմբոէմբոլիա, վիրահատական մեծ միջամտությունների ժամանակ հյուսվածքների տարածուն վնասում, սրտային անբավարարություն, վարակներ, բորբոքումներ, նորագոյացություններ և այլն:
Ցուցումներ
- թրոմբոտիկ վիճակների ախտորոշում
- խորանիստ երակների թրոմբոզ (բացառման թեստ)
- թոքային զարկերակների թրոմբոէմբոլիաներ (ԹԶԹԷ)
- դիսեմինացված (տարածուն) մակարդման համախտանիշ
- հղիության բարդացած ընթացք
- թրոմբոլիտիկներով բուժման վերահսկողություն
Կենսանմուշ
D-Dim թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին D-Dim թեստի մասին: