Գերձայնային

Խոշոր անոթների դուպլեքս հետազոտություն

Տևողությունը՝ 20-30 րոպե
Գինը՝ 13000 դրամ, լրացուցիչ զոնա՝ 7000 դրամ

էխոսրտագրություն

Անոթների դուպլեքս

Դոպլերը գերձայնային հետազոտություն է, որը թույլ է տալիս գնահատել խոշոր արյունատար անոթներով արյան հոսքը: Մեր կենտրոնում դոպլեր հետազոտությունն անցկացվում է երկու ռեժիմով:

Դուպլեքս (երկակի) ռեժիմը պատկերացում է տալիս հետազոտվող անոթի անցանելիության մասին և, եթե առկա է արյան հոսքի խանգարում, ապա տարբերակել պատճառը: Տրիպլեքս (եռակի) ռեժիմը նախորդին ավելացնում է գունային պատկեր: Արյան հոսքի վառ շարժապատկերի շնորհիվ անոթի անցանելիության գնահատումը դառնում է ավելի ճշգրիտ:

Այսպիսով, դուպլեքս հետազոտությամբ գնահատվում է խոշոր անոթներով արյան հոսքի առանձնահատկությունները, իսկ եթե առկա է՝ ապա հայտնաբերել արյան հոսքին խոչընդոտ հանդիսացող անոթային ախտահարումները և անոթի լուսանցի նեղացման չափը:

Մեր կենտրոնում գերձայնային բոլոր տեսակի հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:

Դուպլեքսի թիրախ-օրգաններ

  • Որովայնային աորտա և նրա մագիստրալ ճյուղեր
  • Վերին վերջույթների մագիստրալ անոթներ (զարկերակներ և երակներ)
  • Ստորին վերջույթների մագիստրալ անոթներ (զարկերակներ և երակներ)
  • Արտագանգային (պարանոցային) անոթներ:

Դուպլեքս հետազոտությունն իրականացվում է աշխատանքային բոլոր օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:

Հաճախակի տրվող հարցեր

Գերձայնը կամ ուլտրաձայնը գերբարձր հաճախականության ձայնային ալիք է, որը մենք չենք լսում, սակայն այն կարող է արձակվել, ետ ընդունվել ու գրանցվել հատուկ սարքի՝ սոնոգրաֆի միջոցով: Ուլտրաձայնի այսպիսի կիրառումը թույլ է տալիս ստանալ սրտամկանի, սրտի խոռոչների, սրտի կառուցվածքային այլ տարրերի, օրինակ՝ փականների մասին հստակ պատկերը, ինչպես նաև գնահատել սրտի խոռոչներով արյան հոսքի առանձնահատկությունները:
Դուպլեքս հետազոտության «թիրախ» օրգաններ կարող ենք հանդիսանալ մեծ տրամաչափ ունեցող անոթները՝ մայր զարկերակ (աորտա), վերին և ստորին վերջույթների մագիստրալ անոթներ, գլխուղեղը սնուցող խոշոր անոթներ և այլն:
Յունիմեդ բժշկական կենտրոնում գերձայնային բոլոր հետազոտություններն իրականացվում են բարձր էքսպերտային դասի Sumsung Medison® UGEO® H60 Ultrasound System ապարատով:
Եթե Ձեր բուժող բժիշկը որևէ կոնկրետ ցուցում չի տվել, ապա դուպլեքս հետազոտությունը որևէ հատուկ նախապատրաստություն չի պահանջում: Հետազոտությանը ցանկալի է ներկայանալ թեթև, հանելու համար հարմար և ոչ նեղ հագուստով:
Այո։ Հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Սոնոգրաֆիկ սարքը չի օգտագործում իոնացնող (ռենտգեն) ճառագայթներ, ուստի և հետազոտվողի՝ ճառագայթվելու վտանգն իսպառ բացակայում է:
Որպես կանոն, անոթների դուպլեքս հետազոտությունը տևում է մինչև 30 րոպե։
Դուպլեքս հետազոտության պատասխանը Ձեզ կտրամադրվի հետազոտության ավարտից անմիջապես հետո մինչև 5 րոպեի ընթացքում: