Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է էստրադիոլը
Էստրադիոլը (E2) ամենաակտիվ էստրոգենային (իգական) սեռական ստերոիդ հորմոնն է:
Կանանց մոտ էստրադիոլն արտադրվում է ձվարաններում (ֆոլիկուլ, դեղին մարմին), մակերիկամների ցանցավոր գոտում, իսկ հղիության ժամանակ՝ ընկերքում՝ ֆոլիկուլախթանիչ հորմոնի (FSH), լյուտեինացնող հորմոնի (LH) և պրոլակտինի (PRL) ազդեցությամբ:
Կանանց մոտ էստրադիոլն ապահովում է կանացի տիպի սեռական համակարգի ձևավորումը, սեռահասունացման փուլում՝ կանացի երկրորդային սեռական նշանների զարգացումը, դաշտանային գործունեության ձևավորումը և կարգավորումը, ձվաբջիջների զարգացումը, հղիության ընթացքում՝ արգանդի աճը և զարգացումը, սեռական վարքագծի սեռային առանձնահատկությունների կազմավորումը: Այն նաև մասնակցում է ենթամաշկային բջջանքի կանացի տիպի զարգացմանն ու տեղբաշխմանը:
Ցուցումներ
- չափահաս կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի և պտղաբերության խանգարումների ախտորոշում (անպայման՝ գոնադոտրոպինների հետ միասին)
- դաշտանների բացակայություն (ամենորեա) կամ քչացում (օլիգոմենորեա)
- ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
- հիպոգոնադիզմ
- սեռահասունացման խանգարումներ
- դիսցիրկուլյատոր արգանդային արյունահոսություններ
- կանանց մոտ` օստեոպորոզ
- կանանց մոտ` արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
- անպտղություն
- նախադաշտանային համախտանիշ
- բակտերիալ վագինոզ
- հղիության վաղ փուլերում ֆետոպլացենտար կոմպլեքսի գործունեության գնահատում
- տղամարդկանց մոտ` կանացի նշաններ (ֆեմինիզացիա)
Կենսանմուշ
E2 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին E2 թեստի մասին: