Տևողությունը՝ 20 րոպե
Գինը՝ 9000 դրամ
Էխոսրտագրություն (սրտի էխո)
Էխոսրտագրությունը (էխոկարդիոգրամ) սրտի սոնոգրաֆիկ հետազոտություն է, որը տվյալներ է տրամադրում սրտի կառուցվածքի և գործունեության (ֆունկցիայի) մասին: Էխոստրագրության դերը խիստ մեծ է հատկապես այն դեպքերում, երբ անհրաժեշտ է ճշտել սրտային հիվանդություն ախտորոշումը կամ գնահատել հիվանդության ընթացքը:
Սրտի միաչափ պատկերումից բացի (M-մոդ), ժամանակակից սոնոգրաֆիկ սարքերը թույլ են տալիս իրականացնել նաև աշխատող սրտի երկչափ (2D) պատկերում, ինչը թույլ է տալիս դիտել բաբախող սրտի «շերտը»՝ ներառյալ սրտի խոռոչները, փականները և գլխավոր արյունատար անոթները: Արդյունքում, սրտի դոպլերոգրաֆիայի շնորհիվ հնարավոր է դառնում նաև գնահատել սրտի խոռոչներով արյան հոսքի ուղղությունը և արագությունը:
Մեր կենտրոնում բոլոր տեսակի գերձայնային հետազոտությունները (սոնոգրաֆիա, էխոսրտագրություն, դուպլեքս, դոպլեր) իրականացվում են առանձնացված հարմարավետ կաբինետում:
Էխոսրտագրության ցուցումները
- Սրտի իշեմիկ հիվանդութան (սրտի պսակային հիվանդություններ) և հատկապես՝ սրտամկանի ինֆարկտի ու դրա բարդությունների ախտորոշում:
- Սրտի փականային հիվանդությունների և արատների ախտորոշում (փականային անբավարարություն, սթենոզ):
- Սրտային անբավարարության վաղ ախտորոշում և սրտի սիստոլիկ և դիաստոլիկ ֆունկցիաների գնահատում:
- Սրտային և այլ հիվանդությունների ժամանակ սրտի գործունեության և չափսերի գնահատում:
Էխոսրտագրությունն իրականացվում է աշխատանքային բոլոր օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց: