Ընդհ. կլինիկական

ԷՆԱ (ESR, РОЭ)

Չզեղչված գինը՝ 1000 դրամ կամ արյան ընդհանուր քննության կազմում՝ 2500 դրամ

էրիթրոցիտների նստման արագություն

Ի՞նչ է էրիթրոցիտների նստման արագությունը

էրիթրոցիտների նստման արագությունը (ԷՆԱ, ESR) համարվում է բորբոքման ոչ սպեցիֆիկ ցուցանիշ:

ESR-ի մեծությունը կախված է բազմաթիվ ֆիզիոլոգիական և ախտաբանական գործոններից: Կանանց մոտ ESR-ն քիչ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ: Հղիության ընթացքում արյան սպիտակուցային կազմի փոփոխություններն իրենց հերթին կարող են արագացնել այս ցուցանիշը:

Սուր փուլի սպիտակուցներն, ադսորբցվելով էրիթրոցիտների մակերեսին, նվազեցնում են վերջիններիս բևեռացումը և միմյանց վանող ունակությունը՝ այսպիսով նպաստելով «մանրադրամային սյունակների» առաջացմանը և էրիթրոցիտների արագացած նստեցմանը:

Ցուցումներ

  • բորբոքային հիվանդություններ
  • վարակներ
  • ուռուցքներ

ESR-ի չափումը պետք է դիտարկել որպես սքրինինգային թեստ, որն օժտված չէ որևէ կոնկրետ հիվանդություն ախտորոշելու համար: ESR-ն սովորաբար նշանակում են որպես արյան ընդհանուր քննության (CBC) ցուցանիշներից մեկը:

Կենսանմուշ

ESR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային կամ մազանոթային արյուն։

Իմացե՛ք ավելին ESR թեստի մասին: