Չզեղչված գինը՝ 2000 դրամ
Ի՞նչ է արյան շիճուկի երկաթը
Երկաթը կենսականորեն կարևորագույն միկրոտարր է, որը մասնակցում է թթվածնի կապման, դեպի հյուսվածքներ տեղափոխման և փոխանցման, ինչպես նաև հյուսվածքային շնչառության գործընթացներին:
Այսպես կոչված հեմային երկաթը դարձելի կերպով կապվում է թթվածնի հետ և մասնակցում վերջինիս տեղափոխմանը, որոշ օքսիդացման-վերականգնողական ռեակցիաներին, ինչպես նաև կարևոր դեր խաղում արյունաստեղծման մեջ:
Ցուցումներ
- տարբեր ծագման անեմիաների ախտորոշում և (կամ) տարբերակիչ ախտորոշում
- երկաթ-դեֆիցիտային անեմիաների բուժման հսկողություն
- սուր և քրոնիկ վարակիչ հիվանդություններ
- շարակցական հյուսվածքի համակարգային բորբոքային հիվանդություններ
- սնուցման և ներծծման խանգարումներ, հիպո- և ավիտամինոզներ, մարսողական համակարգի խանգարումներ
- երկաթ պարունակող դեղերով հնարավոր թունավորում
Կենսանմուշ
IRON թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին IRON թեստի մասին: