Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է ազատ տրիյոդթիրոնինը
Տրիյոդթիրոնինը (եռյոդթիրոնին, T3) վահանաձև գեղձի ամինաթթվային հորմոն է, որն արտադրվում է ֆոլիկուլյար բջիջների կողմից՝ հիպոֆիզի թիրեոտրոպ հորմոնի (TSH) հսկողության ներքո: Միևնույն ժամանակ, T3 առաջանում է ծայրամասային հյուսվածքներում թիրոքսինից (T4)՝ վերջինիս յոդազրկման արդյունքում:
T3-ը հանդիսանում է հյուսվածքների կողմից թթվածնի կլանման և նյութափոխանակության ակտիվացման խթանիչ: Ազատ տրիյոդթիրոնինը (FT3) հանդիսանում է ընդհանուր տրիյոդթիրոնինի (T3) կենսաբանական ակտիվ մասը՝ կազմելով վերջինիս ընդամենը 0,2-0,5%-ը:
Ցուցումներ
- վահանաձև գեղձի հիվանդությունների տարբերակիչ ախտորոշում
- մեկուսացված Т3-տոքսիկոզի ընթացքի և բուժման հսկողություն
Կենսանմուշ
T3 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին FТ3 թեստի մասին: