Չզեղչված գինը՝ 1000 դրամ
Ի՞նչ է գամա-գլյուտամիլտրանսֆերազը
Գամա-գլյուտամիլտրանսֆերազը կամ գամա-գլյուտամիլտրանսպեպտիդազը (GGT) միկրոսոմային ֆերմենտ է, որը հանդիպում է բազմաթիվ պարենխիմատոզ օրգաններում և մասնակցում ամինաթթուների փոխանակությանը:
Lյարդի և լեղուղիների հիվանդությունների ժամանակ արյան շիճուկում գրանցվում է ֆերմենտի ակտիվության կայուն բարձրացում:
Ցուցումներ
- լեղու կանգով (խոլեսթազով) ուղեկցվող լյարդի ախտահարման ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում (օրինակ՝ մեխանիկական դեղնուկների և վիրուսային հեպատիտի, բնածին հեպատիտի և լեղուղիների ատրեզիաների միջև)
- քրոնիկ հեպատիտի, սրտամկանի ինֆարկտի ընթացքի զարգացման հսկողություն
- հեպատիտի ոչ դեղնուկային ձևերի ախտորոշում
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի, շագանակագեղձի քաղցկեղների, հեպատոմաների ընթացքի հսկողություն
- ալկոհոլիզմի սքրինինգ
- քրոնիկ ալկոհոլիզմով անձանց բուժման հսկողություն
- դեղերի հեպատոտոքսիկ կողմնակի ազդեցությունների գնահատում
Կենսանմուշ
GGT թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին GGT թեստի մասին: