Չզեղչված գինը՝ 4000 դրամ
Ի՞նչ է հելիկոբակտերի պիլորիի նկատմամբ հակամարմինը
Հելիկոբակտեր պիլորիի (H. pylori) նկատմամբ հակամարմինների հայտնաբերման թեստը նույն մանրէով վարակվածությունը հաստատող մարկեր է:
H. pylori–ի դեմ հակամարմինները սկսում են արտադրվել բակտերիայով վարակվելուց 3-4 շաբաթ անց: Այս հակամարմինների բարձր մակարդակը կարող է պահպանվել բակտերիայի ոչնչացումից որոշ ժամանակի ընթացքում:
Ցուցումներ
- ստամոքսի և (կամ) տասներկումատնյա աղու (պեպտիկ) խոցային հիվանդություն
- ոչ խոցային դիսպեպսիա
- գաստրո-էզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն
- ատրոֆիկ գաստրիտ
- արյունակից հարազատների մոտ ստամոքսի քաղցկեղային հիվանդություն
- ընտանիքի անդամների կամ մոտ հարազատների մոտ առաջնակի հայտնաբերված հելիոբակտերային վարակ
- կանխարգելիչ հետազոտություն՝ ստամոքսի խոցի կամ քաղցկեղի նկատմամբ ռիսկի խմբեր հայտնաբերելիս
- էրադիկացիոն բուժման արդյունավետության գնահատում
- ինվազիվ ախտորոշիչ մեթոդների իրականացման անհնարինություն (օրինակ՝ գաստրոդուոդենոսկոպիա)
Կենսանմուշ
HB IgG թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին HB IgG թեստի մասին: