Իմունաբանական թեստեր

H. pylori հակածինը կղանքում (HB Pil Ag)

Չզեղչված գինը՝ 4000 դրամ

Ի՞նչ է հելիկոբակտերի պիլորիի հակածինը

H. Pylori-ն հանդիսանում է 12-մատնյա աղու խոցի 90%-ի և ստամոքսի խոցի 80%-ի պատճառը: H. Pylori-ի հետազոտության կարևորությունն աճում է բակտերիայի առկայության և ստամոքսի և 12-մատնյա աղու այնպիսի հաստատված հիվանդությունների միջև հզոր փոխկապվածությամբ, ինչպիսիք են գաստրիտը, պեպտիկ խոցը և ստամոքսի կարցինոման:

Կղանքի նմուշները կարող են հետազոտվել հիվանդության սրացման շրջանում: Հիվանդությունը սկսվելուց հետո կղանքի նմուշի վերցման վերաբերյալ որևէ ժամանակային պահանջ չկա։

Ցուցումներ

  • ստամոքս-աղիքային ուղու հիվանդություններ, ինչպիսիք են գաստրիտը և խոցային հիվանդությունը
  • քաղցկեղային հիվանդությունների կասկած

Կենսանմուշ

HB Pil Ag թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ կղանք։

Իմացե՛ք ավելին HB Pil Ag թեստի մասին: