Չզեղչված գինը՝ 5000 դրամ
Ի՞նչ է վիրուսային հեպատիտ B-ի մակերեսային հակածինը
Վիրուսային հեպատիտ B-ի մակերեսային կամ ավստրալիական հակածինը (HBsAg) հիվանդության ամենավաղ մարկերն է, որն արյան շիճուկում հայտնվում է դեռևս ինկուբացիոն շրջանում՝ մինչև արյան ֆերմենտների ակտիվության բարձրանալը:
HBsAg-ն արյան մեջ հայտնվում է մինչև հիվանդության կլինիկական նշանների զարգանալը: Հետագայում, հեպատիտ B-ի սուր ընթացքի դեպքում արյան մեջ HBsAg-ը պահպանվում է 5-6 ամսվա ընթացքում և աստիճանաբար անհետանում, ընդ որում՝ վիրուսային հակածիններից ամենավերջինը:
HBsAg-ի առկայությունը արյան պլազմայում հիվանդության սկզբից ավելի քան 6 ամիս անց վկայում է այն բանի հավանականության մասին, որ հեպատիտ B-ն անցել է քրոնիկ ձևին: Հնարավոր է նաև HBsAg-ակրություն ողջ կյանքի ընթացքում:
Ցուցումներ
- սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ B-ի ախտորոշում
- հեպատիտ B-ով հիվանդների վիճակի և բուժման հսկողություն
Կենսանմուշ
HBs Ag թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին HBs Ag թեստի մասին: