Չզեղչված գինը՝ 1500 դրամ
Ի՞նչ է ԲԽԼ խոլեսթերինը
Բարձր խտության լիպոպրոտեինների խոլեսթերինը (HDL-C) լիպոպրոտեինների ֆրակցիա է, որն իրականացնում է խոլեսթերինի՝ օրգան-հյուսվածքներից դեպի լյարդ տեղափոխման գործընթացը: ԲԽԼ խոլեսթերինի բարձրացած մակարդակը համարվում է հակաաթերոգեն գործոն:
Ցուցումներ
- աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություն (զարգացման ռիսկի գնահատում, ախտորոշում, կանխատեսում)
- լյարդային հիվանդություն
Կենսանմուշ
HDL-C թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին HDL-C թեստի մասին: