Իմունաբանական թեստեր

HE4

Չզեղչված գինը՝ 8000 դրամ

Ուռուցքային մարկերներ

Ի՞նչ է մարդու էպիդիդիմիսային սպիտակուց 4-ը

HE4-ը համարվում է ուռուցքային մարկեր, որը խորհուրդ է տրվում նշանակել ձվարանների էպիթելիալ քաղցկեղի համալիր ախտորոշման, ինչպես նաև ավելի վաղ ախտորոշված քաղցկեղի հսկողության համար:

Մինչ օրս ձվարանների քաղցկեղի ախտորոշման և հսկողության համար դասական համարվող CA 125 մարկերը ոչ միշտ է, որ տալիս է հավաստի տեղեկատվություն, քանի որ այն կարող է բարձրանալ նաև այլ տեղակայման քաղցկեղների, ինչպես նաև գինեկոլոգիական և ոչ գինեկոլոգիական բարորակ ուռուցքների ժամանակ:

Ըստ վերջին հետազոտությունների, վերջերս գործնական օգտագործում ստացած HE4-ը կարող է լրացնել CA 125-ի վերոնշյալ և մյուս «թերությունները»: Օրինակ, HE4-ը մի շարք գինեկոլոգիական և ոչ գինեկոլոգիական բարորակ ուռուցքների, ինչպես նաև ոչ ձվարանային տեղակայման քաղցկեղների նկատմամբ դրսևորում է ավելի բարձր սպեցիֆիկություն: Որպես միայնակ նշանակվող թեսթ, այն կարող է ձվարանների քաղցկեղը հայտնաբերել 72,9% զգայունությամբ և 95% սպեցիֆիկությամբ: Այս իմաստով, HE4-ը համարվում է ձվարանների քաղցկեղի 1-ին փուլի լավագույն մարկերը:

Ցուցումներ

  • Գինեկոլոգիական հիվանդությունների ախտորոշում, CA125-ի հետ միասին ձվարանների քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետությունը բարձրացնելու և բարորակ ու չարորակ ախտահարումների տարբերակիչ ախտորոշման համար
  • Ձվարանի էպիթելիալ քաղցկեղի ռիսկի գնահատում, երբ փոքր կոնքում հայտնաբերվել է գոյացություն (CA125-ի հետ միասին և ROMA-ն հաշվարկելով)
  • Ձվարանների քաղցկեղի դեպքեր, երբ CA125 մակարդակը չի բարձրացել (որպես բուժման հսկողության այլընտրանքային մարկեր)
  • Ավելի վաղ ախտորոշված ձվարանների քաղցկեղի հսկողություն, որը բնորոշվում է HE4-ի բարձրացմամբ (հիվանդության զարգացման գնահատում, ռեցիդիվների հայտնաբերում)

Կենսանմուշ

HE4 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին HE4 թեստի մասին: