Սրտաբանական

Հոլտեր մոնիտոր

Տևողությունը՝ 24 կամ 48 ժամ
Գինը՝
13000 դրամ (3 արտածում, 24 ժամ),
15000 դրամ (3 արտածում, 48 ժամ)
20000 դրամ (12 արտածում, 24 ժամ)
25000 դրամ (12 արտածում, 48 ժամ)

Հոլտեր

Հոլտեր մոնիտոր

Հոլտեր մոնիտորինգը բուժառուի էլեկտրասրտագրության (ԷՍԳ) երկարատև՝ 24-ժամյա կամ 48-ժամյա անընդհատ գրանցումն է: Բուժառուի կրծավանդակի մաշկի վրա տեղադրվում են կլոր փոքր էլեկտրոդներ, որոնք լարերով միացած են փոքր սարքին, որն էլ 24 կամ 48 ժամվա ընթացքում գրանցում է նրա ԷՍԳ-ն:

Հոլտեր մոնիտորինգն իրականցվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս վերլուծելով 24-ժամյա կամ 48-ժամյա ԷՍԳ-ն՝ հասկանալ բուժառուի մոտ օրվա ընթացքում գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության, այլ նմանատիպ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը:

Հետազոտվողին տրամադրվում է նաև օրագիր-թերթիկ, որի մեջ կատարում է նշումներ (ինքնազգացողության փոփոխություններ, դեղերի անվանումներ, օրվա ընթացքում դրանք ընդունելու ժամեր և այլն):

ԷՍԳ 24-ժամյա կամ 48-ժամյա անընդհատ գրանցումը թույլ է տալիս հայտնաբերել սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումները, ինչպես նաև տրամադրել սրտամկանի թերսնուցման (իշեմիայի) վերաբերյալ օգտակար տվյալներ:

Ցուցումներ

  • Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների վաղ հայտնաբերում և ախտորոշում:
  • Սրտի իշեմիայի (հատկապես՝ անախտանիշ կամ «համր իշեմիա») վաղ հայտնաբերում և ախտորոշում, ինչպես նաև նման հիվանդների հսկողություն:

Հոլտեր մոնիտորը տեղադրվում է աշխատանքային բոլոր օրերին: Խնդրում ենք նախապես ամրագրել Ձեր հետազոտությունը` այցելելով մեր կենտրոն, զանգահարելով (096)122196, (093)122193, (055)122155 կամ հերթագրվելով առցանց:

Հաճախակի տրվող հարցեր

Հոլտեր մոնիթորինգն իրականցվում է պացիենտի սովորական առօրյա ակտիվության ընթացքում, ուստի այս հետազոտությունը բժշկին թույլ է տալիս վերլուծելով 24-ժամյա ԷՍԳ-ն հասկանալ իր պացիենտի մոտ օրվա ընթացքում գրանցվող գլխապտույտի, սրտխփոցի կամ սրտի անկանոն աշխատանքի զգացողության, այլ նմանատիպ գանգատների և սրտի աշխատանքի միջև կապը: Ընդամենը մեկ-երկու րոպե տևող սովորական ԷՍԳ-ի հետ համեմատած 24-ժամ շարունակ գրանցվող ԷՍԳ-ի մյուս առավելությունն այն է, որ առավել հավանական է դառնում սրտի ոչ նորմալ ռիթմի առկայության վաղ հայտնաբերումը: Սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումների հայտնաբերումից բացի Հոլտեր մոնիթորը հնարավորություն է տալիս գնահատել պացիենտի ԷՍԳ-ն կրծքավանդակի ձախ կեսում կամ կրծոսկրի շրջանում օրվա ընթացքում ծագող ցավերի կամ այլ գանգատների ժամանակ և պարզել, թե արդյոք նման ցավերն «իշեմիկ» բնույթի՞ են կամ արդյոք նման գանգատները կապ ունե՞ն սրտի ոչ նորմալ աշխատանքի հետ:
Հետազոտությունը որևէ առանձնահատուկ նախապատրաստություն չի պահանջում: Գերադասելի է հետազոտության ներկայանալ հարմարավետ հագուստով: Տղամարդկանց դեպքում գուցե կարիք լինի սափրել կրծքավանդակի մազածածկույթը, որպեսզի էլեկտրոդները հեշտությամբ կպնեն պացիենտի մաշկին:
Mortara® H3+™
Մոտ 24 կամ 48 ժամ։ Հետազոտվողն այցելում է մեր կենտրոն, որտեղ տեղադրվում է Հոլտեր սարքը` էլեկտրոդները կպցվում են կրծքավանդակի մաշկին, իսկ բուն սարքը ամրացվում հագուստին: Մեկ կամ երկու օր անց այցելուն վերադառնում է բուժկենտրոն և սարքը հանվում է: Այդ մեկ կամ երկու օրվա ընթացքում սարքը մնում է Ձեզ մոտ, էլեկտրոդները՝ Ձեր կրծքավանդակին փակցված վիճակում, քանի որ ԷՍԳ-ն անընդմեջ գրանցվում է 24 կամ 48 ժամվա ընթացքում: Սարքն անջատելն և հեռացնելը րոպեների գործ է:
Այո, անհաղթահարելի պատճառների դեպքում դուք կարող եք ինքնուրույն անջատել սարքը կամ պոկել էլեկտրոդները: Տեխնիկական մանրամասները Ձեզ կներկայացվեն մեր կենտրոնում: Սակայն հիշեք, որ լիարժեք հետազոտությունը պահանջում է Ձեր ԷՍԳ տվյալների առնվազն 20-ժամյա կամ 44-ժամյա գրանցում:
Այո։ Այս հետազոտությունը բացարձակ անվտանգ ու անցավ է: Այն որևէ կերպ չի ազդում պացիենտի սրտի աշխատանքի կամ առողջության վրա: Սարքը էլեկտրական կամ այլ լիցքեր չի գեներացնում, այլ միայն գրանցում է բուն սրտի էլեկտրական ակտիվությունը:
Հոլտեր թեստի վերջնական արդյունքները Ձեզ կտրամադրվի սարքը հեռացնելուց 1-2 օրվա ընթացքում: