Կենսաքիմիական թեստեր

NT-proBNP

Չզեղչված գինը՝ 12000 դրամ

Սրտային մարկերներ

Ի՞նչ է N-ծայրային Նախա-ուղեղային նատրիուրետիկ պեպտիդը

Pro-BNP-ն «ուղեղային» նատրիուրետիկ պեպտիդի՝ BNP-ի (Brain Natriuretic Peptide) նախորդողն է:

Մի շարք կլինիկական հետազոտություններ ներկայացրել են կապվածությունը արյան մեջ BNP-ի и NT-proBNP-ի բարձրացած մակարդակների և ձախ փորոքի դիսֆունկցիայի և սրտային անբավարարության միջև: BNP-ի և NT-proBNP-ի մակարդակների բարձրացումը դրական կոռելացվում է սրտային անբավարարության ծանրության աստիճանի հետ  (BNP-ի և NT-proBNP-ի մակարդակների մինչև 25-ակի բարձրացում) և ի հայտ է գալիս նույնիսկ նվազագույն կլինիկական ախտանիշների դեպքում: BNP-ի և NT-proBNP-ի մակարդակների աճ նաև կարող է գրանցվել անախտանիշ ձախփորոքային դիսֆունկցիայի, զարկերակային կամ թոքային հիպերտենզիայի, սրտի գերաճի (հիպերտրոֆիա), սրտի փորոքային հիվանդության, առիթմիաների և սուր պսակային համախտանիշի դեպքում:

Ցուցումներ

  • որպես լրացուցիչ թեստ սրտային անբավարարության ախտորոշման հաստատման համար՝ խառը, հակասական կլինիկական նշանների կամ խառը պատճառագիտության դեպքում
  • քրոնիկ սրտային հիվանդությամբ անձանց մշտադիտարկում՝ վիճակի ծանրության աստիճանի գնահատման, ելքի կանխորոշման և բուժման արդյունավետության վերահսկման համար

Կենսանմուշ

NT-proBNP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Իմացե՛ք ավելին NT-proBNP թեստի մասին: