Չզեղչված գինը՝ 6000 դրամ
Ի՞նչ է ազատ պրոստատ-սպեցիֆիկ հակածինը
Պրոստատ-սպեցիֆիկ հակածինը (PSA) շագանակագեղձի հյուսվածքներին բնորոշ էքսկրետոր արտադրությունն է։
Արյան շիճուկում այս հակածինը ներկայանում է երկու ձևով՝ ազատ և տարբեր անտիպրոտեազների հետ կապված: Ազատ PSA-ն (PSA-F) կազմում է ընդհանուրի շուրջ 10%-ը:
Շագանակագեղձի քաղցկեղի կասկածի դեպքում ախտորոշումը հաստատելու համար լայնորեն կիրառվում է PSA-F/PSA-T հարաբերակցությունը՝ ներկայացված տոկոսային արժեքով: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝ PSA-F/PSA-T x 100%
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. այս հետազոտությունը պետք է իրականացվի ոչ թե միայնակ, այլ ընդհանուր պրոստատ-սպեցիֆիկ հակածինի (PSA-T) հետ միաժամանակ:
Ցուցումներ
- շագանակագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողություն, մետաստազավորման նախակլինիկական ախտորոշում և բուժման արդյունավետության գնահատում
- շագանակագեղձի հիպերտրոֆիայով հիվանդների հսկողություն կարցինոմայի հնարավորինս վաղ հայտնաբերման նպատակով
Կենսանմուշ
PSA-F թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին PSA-F թեստի մասին: