Արյան ընդհանուր քննության չզեղչված գինը՝ 1000 դրամ կամ 2500 դրամ (լեյկոֆորմուլայով)
Ի՞նչ են էրիթրոցիտները
Արյան կարմիր բջիջները կամ էրիթրոցիտներն (RBC) արյան բարձրմասնագիտացված անկորիզ բջիջներն են, որոնք պարունակում են շնչառական պիգմենտ՝ երկաթ պարունակող հեմոգլոբին սպիտակուցը, որի շնորհիվ իրականացնում են թթվածնի փոխադրում թոքերից դեպի հյուսվածքներ:
Արյան կարմիր բջիջներն արտադրվում են կարմիր ոսկրածուծում՝ էրիրթրոպոետինի խթանող ազդեցության ներքո: Էրիթրոպոետինը սինթեզվում է երիկամներում:
Էրիթրոցիտների քանակի ավելացումը (էրիթրոցիտոզ) կարող է լինել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում, ֆիզիկական աշխատանքի ժամանակ, հղիության ընթացքում, քաղցած ժամանակ:
Էրիթրոցիտների քանակի նվազումը կոչվում է էրիթրոպենիա: Այն կարող է դիտվել մեծ քանակությամբ հեղուկներ ընդունելիս և սակավարյունության ժամանակ (անեմիա):
Ցուցումներ
- պլանային կանխարգելիչ հետազոտություն
- հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
RBC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային կամ մազանոթային արյուն։
Իմացե՛ք ավելին RBC թեստի մասին: