Չզեղչված գինը՝ 6000 դրամ
Ի՞նչ է Վիտամին B12-ը
Վիտամին B12-ը կամ ցիանկոբալամինը կամ կոբալամինը (Vit B12) նորմալ արյունաստեղծումն ապահովող անհրաժեշտ նյութ է (էրիթրոցիտների առաջացում և հասունացում)։
Ստամոքսում ցիանկոբալամինը միանում է Կաստլի ներքի գործոնի հետ, որը ստամոքսի լորձաթաղանթի առպատային բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է (նույն այս բջիջներն արտադրում են նաև աղաթթու)։ Բարակ աղիների իլեուսային շրջանում այս կոմպլեքսը ներծծվում է, լորձաթաղանթի բջիջներում վիտամին B12-ն ազատվում է կոմպլեքսից և միանում մեկ այլ սպիտակուցի՝ տրանսկոբալամինի հետ, որն էլ այս վիտամինը հասցնում է լյարդ և այլ հյուսվածքներ։
Ցուցումներ
- մակրոցիտար անեմիաների տարբերակիչ ախտորոշում
- բարակ աղիների քրոնիկ բորբոքային հիվանդություններ և անատոմիական արատներ
- ատրոֆիկ գաստրիտ
- վիտամին В12-ի դեֆիցիտի բնածին ձևերի ախտորոշում
- խիստ մրգաբանջարեղենային սննդակարգի հսկողություն
Կենսանմուշ
Vit B12 թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Իմացե՛ք ավելին Vit B12 թեստի մասին: