Մենք կփորձենք մի քանի չափանիշներ ներկայացնել: Սակայն, մինչ այդ, խնդրում ենք հիշել, որ յուրաքանչյուր լաբորատորիան ինքն է ընտրում շուկայում իր տեղը զբաղեցնելու և այցելուների քանակը բարձրանելու իր տարբերակն ու մեթոդները: Մի դեպքում դա կարող է լինել արդար և թափանցիկ, մեկ այլ դեպքում՝ ոչ այնքան:
Յունիմեդ բժշկական կենտրոնն, օրինակ, ընտրել է «Ձեր առողջության վստահելի գործընկերը» կարգախոսը: Եվ ոչ միայն ընտրել է, այլև՝ հետամուտ է լինում այս ուղենիշին իր ամենօրյա գործունեությամբ:
Եվ այսպես, իրականում ո՞ր հարցերի պատասխաններն են կանխորոշում որևէ լաբորատորիայի աշխատանքների որակը: Ահա դրանցից մի քանիսը (ըստ մեզ՝ ամենակարևորները):
- Ինչպիսի սարքերով, և, որ պակաս կարևոր չէ, ի՞նչ ռեագենտներով են կատարվում հետազոտությունները: Խիստ կարևոր է ոչ միայն լաբորատոր վերլուծիչի (իդեալական դեպքում այն պետք է լինի աշխարհի առաջատար արտադրողներից մենկումեկինը), այլ նաև այդ սարքերի ռեագենտների որակը: Արդյոք համապատասխան ռեագենտներով են կատարվում հետազոտությունները, թե՞ ինչ-ինչ սուրոգատային կամ չգրանցված նյութերով: Դրանք պատրաստի՞ վիճակում են, թե՞ պետք է լաբորատորիայում պատրաստվի: Պահպանվո՞ւմ են արդյոք ռեագենտների ժամկետները: Ժամանակ առ ժամանակ դրվո՞ւմ են հսկիչ թեստեր:
- Ինչպիսի՞ մասնագետներ են աշխատում լաբորատորիայում: Ինչքա՞ն հաճախ են նրանք անցնում վերապատրաստման կուրսեր: Կա՞ տվյալ լաբորատորիայում աշխատակիցների ինքնակատարելագործման որևէ ռազմավարություն:
- Ի՞նչ լրջությամբ և խորությամբ է տվյալ լաբորատորիան հետամուտ լինում որակի ապահովմանը: Կա՞ն հստակ գործելակարգեր: Ունի՞ լաբորատորիան միջազգային հավաստագրեր, և արդյո՞ք դրանց ժամկետները գործում են:
Իհարկե, այս հարցերի պատասխանները լաբորատորիաների մեծ մասը Ձեզ չի տրամադրի: Պատկերացնո՞ւմ եք՝ յուրաքանչյուր հաճախորդ մտնի լաբորատորիա հարցերի այս շարանը ձեռքին պահած:
Այնուամենայնիվ, կան այլ՝ անուղղակի նշաններ, որոնք թույլ կտան Ձեզ պատկերացում կազմելու վերևում թվարկված հարցերի մոտավոր պատասխանների մասին: Ահա դրանցից մի քանիսը:
- Ինչպիսի՞ վարկանիշ ունի տվյալ լաբորատորիան:
- Ինչպիսի՞ կարծիք ունեն տվյալ լաբորատորիայից օգտվող հաճախորդները:
- Ինչպիսի՞ կարծիք ունեն տվյալ լաբորատորիայի մասին բժիշկ-մասնագետները (հիշեք նաև «սև» կամ «սպիտակ» գովազդի մասին):
- Ի:՞նչ են խոսում տվյալ լաբորատորիայի մասին այլ բժշկական կենտրոններում (դարձյալ՝ հիշեք «սև» կամ «սպիտակ» գովազդի մասին):
- Ինչպե՞ս են Ձեզ հետ շփվում տվյալ լաբորատորիայում: Արյդո՞ք անկեղծ են աշխատակիցները Ձեր նկատմամբ (դա դժվար չէ պարզել):
- Արդոք հետևո՞ւմ է տվյալ լաբորատորիան իր սահմանած ժամկետները:
Թերևս այսքանը:
Առո՛ղջ մնացեք: